• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 7-րդ հավաք

 

2012թ. մայիսի 17, 18, 19 

Նախորդ՝ 6-րդ հավաքը տեղի է ունեցել 2011թ. մայիսի 12-13-ին

Հավաքի ծրագիրը`  

  • Կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիահանրակրթություն» հեղինակային կրթական ծրագրի կազմակերպումը.  
  • Սովորողների, դասավանդողների անհատական էջի (փաթեթ, բլոգ), էլեկտրոնային օրագրի, էլեկտրոնային մատյանի կիրառումը 
  • Ուսումնական օրացույցը` որպես ուսուցման կազմակերպման գործիք    
  • Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը դպրոցում: Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպումը տանը 
  • 1-ին դասարանցիների, 4-րդ դասարանցիների «Ես մեդիագրագետ եմ» նախագիծը
  • Ուսուցման կազմակերպումը ավագ դպրոցի 12-րդ դասարանում  
  • Տեխնոլոգիական հանրակրթության աստիճաններ
  • Սովորողների նախասիրությունների և օժտվածության զարգացում ակումբներում 
  • Մեդիագրադարանը, ուսումնական կաբինետները` որպես ուսուցման կազմակերպման արդյունավետ միջավայր
  • Մոդել խմբասենյակները`  որպես 2-5 տարեկանի ինքնուրույնությունը և հիգիենիկ հմտությունները ձևավորող անվտանգ միջավայր

Մասնակիցները՝ հանրակրթական դպրոցի սովորողներ, ուսուցիչներ, շահագրգիռ գերատեսչություններ, կազմակերպություններ, անհատներ 

Ուսուցիչների հոդվածները հրապարակվում են «Դպիրի» հատուկ համարում, սովորողների հետազոտական-ստեղծագործական աշխատանքները՝ «Լուսաստղում»։ Քննարկումները կազմակերպվում են առցանց, բացպարապմունքները` կրթահամալիրիդպրոցներում։

Արտերկրից ներկայացվող հոդվածի հայերեն թարգմանությունը կրթահամալիրում ապահովվում է: Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի հյուրատնից:

Մրցանակները`    «Ծուղրուղու», «Կրթասեր», «Կրթություն բոլորի համար» 

Աշխատակարգ

մայիսի 17-ին
9.00 - 12.35 – բաց պարապմունքներ դպրոցներում 
14.15- 15.00 - ցուցադրություն, ներկայացում
15.00 – 17.00 - բաց պարապմունքներ ակումբներում
15.15 – 16.15 - մեթոդական բաց պարապմունքներ կրթական ծրագրերում  

մայիսի 18-ին
9.00 - 12.35 – բաց պարապմունքներ դպրոցներում 
14.15- 15.00 - ցուցադրություն, ներկայացում
15.00 – 17.00 - բաց պարապմունքներ ակումբներում
15.15 – 16.15 - մայիսյան հավաքի մեդիաուրբաթ  

մայիսի 19-ին  
10.00-11.30 – Համբարձման ծես Մարմարյա սրահում 
11.30-12.30 – կաթնապուրի հյուրասիրություն կրթահամալիրի դպրոցներում  

 

«Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագիր