• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրօգուտ դաս

 

 Երեկ, երբ հերթական անգամ գնացի դպրոց- պարտեզ ՝թոռնիկիս վերցնելու, ականատես եղա շատ բուռն աշխատանքային պրոցեսի: Երեխաները մեծ ոգևորությամբ աշխատում էին բակում, մաքրում էին բակը չոր տերևներից և զանազան աղբից ու լցնում էին փոսի մեջ: Հետո տեղեկացա, որ նրանց մոտ ընտրությամբ գործունեություն դասաժամն էր, և նրանք աղբից կոմպոստ էին պատրաստելու: Ապրե′ք  ընկեր Գոհար և 5-2 դասարան, շատ գովելի է, շարունակեք այդպես:

 Համոզված  եմ  ապագայում Հովիկը   կօգտագործի  իր  գիտելիքները մեր այգում…