• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստի Մարիամիկը շարունակում է վրացական թեման

 Վրացական Զատիկը կրտսեր դպրոցի օլիմպիական թեմաներից է: Հիշո՞ւմ եք Գեղարվեստի Մարիամիկի նյութը վրացական Զատիկի մասին՝  http://partez.mskh.am/node/486: Մարիամիկը  նաև վրացական զատկական երգեր է ուղարկել այս հասցեով՝ http://www.youtube.com/watch?v=5Z60cp8InO0: Նա կշարունակելու է վրացական թեման: Բայց  միայն Մարիամն ու նրա հարազատները կապ ունե՞ն Վրաստանի հետ: Չեմ կարծում:           Աիդա Պետրոսյան

 Ես պարզել եմ այն, որ այդ երգերը երգում են եկեղեցում այն գիշերը, երբ դիմավորում են Զատիկը:
Մի բան էլ եմ ճշտել, որ վրացիներն էլ մեզ նման Ծաղկազարդ են տոնում,  նրանց մոտ այն կոչվում է  Թառեբա:
Նրանք հատուկ ճյուղեր են տանում եկեղեցի և օրհնում դրանք: Այդ Ճյուղերը կոչվում են բզա: Նոր ճյուղերը պահում են տանը մինչև հաջորդ տարի, իսկ հինը այրում: 
        Մարիամ Առաքելյան
        Գեղարվեստի կրտսեր դպրոց        
        2-րդ դասարան