• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հակոբ Հակոբյանի անվան բնագիտության ամբիոնի սեմինարը գերազանցեց բոլոր սպասումները

Այսօր բնագիտության ամբիոնի կազմակերպած սեմինարի ժամանակ աշակերտների դերում հանդես եկան միջին դպրոցի դասավանդողները:

Ըստ բնագետների  ավելի  նպատակահարմար և արդյունավետ է քիմիա և ֆիզիկա առարկաները դասավանդել առանց միմյանցից տարանջատելու, քանզի մեր մայր բնությունը մեկ ամբողջություն է իր քիմիական և ֆիզիկական պրոցեսներով: Մասնագետները պատրաստել էին փորձերի մի շարք, որտեղ ֆիզիկան սահուն ներառվում էր քիմիայի, իսկ քիմիան ֆիզիկայի մեջ` ապացուցելով մասնագետների  առաջարկած միջառարկական դասավանդման մեթոդիկայի անփոխարինելիությունը արդյունավետ ուսուցման գործում: Սեմինարի արդյունքում  դասավանդողները ընդունեցին և գնահատեցին  բնագետների առաջարկած միջառարկայական դասավանդման մեթոդի կիրառության էֆեկտիվությունը, որի շնորհիվ  ուսուցմումը կդառնա էլ ավելի հետաքրքիր և  արդյունավետ: