• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ջրի Համաշխարհային Օր

 

1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած ՄԱԿ-ի «Շրջակա միջավայր և զարգացում» կոնֆերանսում որոշում ընդունվեց մարտի 22-ը սահմանել որպես Ջրի համաշխարհային օր: Եվ արդեն հաջորդ տարի` 1993 թվականին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 22-ը հռչակեց Ջրի համաշխարհային օր: Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է որևէ հրատապ խնդրի: 2007 թվականը կրում էր «Պայքար ընդդեմ ջրի սակավության» խորագիրը, 2008 թվականը հռչակվեց «Սանիտարիայի տարի», իսկ 2009 թվականը` անդրսահմանային ջրային ռեսուրսների տարի` կրելով «Ընդհանուր ջրեր` ընդհանուր հնարավորություններ» խորագիրը: Այս տարի Ջրի համաշխարհային օրվա թեման է ջրի որակը` «Մաքուր ջուր` առողջ աշխարհի համար» կարգախոսով:
Հայաստանում Ջրի միջազգային օրը նշվում է 2005 թ-ից, բայց այս տարի այն ավելի մեծ է նշվելու, քանի որ «Լինենք հոգատար –Ջրի Համաշխարհային Օրը 2012-Հայաստան» նախագիծը արդեն միացել է ՄԱԿ-ի «Ջրի Համաշխարհային Օրը» միջազգային արշավին և պաշտոնապես ներկայացված է ՄԱԿ-ի միջոցառումների ցանկում: Նախագծի նպատակն է բարձրացնել և հասարակության ուշադրությունը հրավիրել ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրներին: 
2012 թվականին «Ջրի համաշխարհային օրվան» նվիրված միջոցառումներն ամբողջ աշխարհում կանցնեն «Ջուրը և սննդի անվտանգությունը» կագախոսի համատեքստում: