• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսյան մոտիվներ

 

Եվ ահա` հոգնած երկար ճանապարհից և էքսկուրսիաներից` մենք կրկին հայտնվեցինք <<Հայարտ>> տան գրասենյակում: Այստեղ մեզ պետք է դիմավորեին մեր ապագա երկրորդ հայրիկներն ու մայրիկները: Եկան տարբեր կանայք և տղամարդիկ և տարան իրենց նոր <<երեխաներին>>: Այդ ընթացքում եկավ Մերիի նոր մայրիկը` Կրիստինա Ղազարյանը ` ժպտերես և կենսուրախ մի երիտասարդ կին և տարավ նրան:

Իսկ խեղճ Էլենը մնաց մենակ: Այն մարդը, որ պետք է դառնար նրա մայրիկը, գործեր ուներ և նրան չվերցրեց: Խեղճ Էլենչոն տխուր-տրտում նստել էր և չգիտեր ինչ անել:

Սակայն, ինչպես միշտ, այս անգամ նույնպես բախտը ժպտաց նրան: Մերիի նոր մայրիկը որոշեց նրան նույնպես վերցնել: Էլենը շատ ուրախացավ , քանի որ ինքն էլ չէր ցանկանում մենակ մնալ:

Ուռաաաաաաաաաաաա…

Մերիի և Էլենի նոր մայրիկն ու հայրիկը ավտոմեքենայով նրանց տարան տուն: Նրանք ` Կրիստինան և Արմենը, ապրում են Հավլաբար թաղամասում, որի բնակիչների հիմնական մասը` ի զարմանս մեզ, հայեր են:
Տուն գնալու ճանապարհին մենք զրուցում էինք ամենատարբեր թեմաներով` Վրաստանի սոցիալական խնդիրներից, մարդկանց այժմյան հոգեբանությունից, Թբիլիսիի նորակառույց շենքերից:

Տանը ծանոթացանք ընտանիքի տատիկի և մեր նոր փոքրիկ քույրիկի ` Միլենայի հետ: Նա շատ համով-հոտով , լավ աղջիկ է:

Բացի դրանից, Կրիստինան թեյի հետ մեզ համար պատրաստեց նաև վրացական խաչապուրի, որը շաաաաաաաատ համեղ էր:

Հիմա չնայած դեռ շուտ է, մենք պատրաստվում ենք քնելու, քանի որ շատ հոգնած ենք: Սպասեք մեր նոր արկածների պատմություններին Թբիլիսիում:

Սիրով Ձեր` Էլեն Պետրոսյան և  Մերի Շարոյան