• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդհանուր պարապմունքների մասին

Ինչպես գիտեք, կրթահամալիրում ամեն աշխատանքային օր ժամը 9:00-9:15, տեղի են ունենում առավոտյան ընդհանուր պարապմունքներ: Հիմա գարնանային, մեկշաբաթյա արձակուրդներ են: Սովորողնեը հանգստանում են, իսկ ուսուցիչները աշխատում: Այս անգամ մի առանձնահատկություն կա: Ուսուցիչները իրենց աշխատանքային օրը սկսում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Այսօր ներկա էինք, հետաքրքիր էր: Որոշեցինք հարցում անցկացնել ուսուցիչների շրջանում, թե  որքանո՞վ են արդյունավետ առավոտյան ընդհանուր պարապմունքները, կրտսեր դպրոցների ընդհանուր պարապմունքները ինչո՞վ են տարբերվում իրարից, ու ընդհանուր պարապմունքների ընթացքում որքանո՞վ է դրսևորվում ուսուցիչների ու սովորողների ակտիվությունը: Ձեզ ենք ներկայացնում արդյունքները: