• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրկին դաս, բայց այս անգամ ռոք խմբի հետ

Ի՞նչ եք կարծում, արժե՞ օրվա դասը՝ ըստ դասագրքի, վերածել մեդիա դասի: Ա՛յ ինչպես մենք ենք անում Գեղարվեստի ավագ դպրոցում:

Օրվա թեման հետևյալն էր՝ տեղեկություն հանրաճանաչ հայ-ամերիկյան ռոք խմբի՝ System of a Down-ի մասին: Գրքում ներառված էր նաև խմբի երգերից մեկի՝ A Lonely Day երգի բառերը: Կարդացինք, թարգմանեցինք, այնուհետև համացանցից շատ արագ գտանք երգը ու ... Միայն ափսոս՝ մեր տղաները շաաատ ամաչկոտ դուրս եկան ու  թողեցին, որ աղջիկները մենակ հաղթահարեն  ռոքի ծանրությունը, բայց դա միայն տեսախցիկի հայտնվելուն պես: