• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սպասված դատական նիստ

 

Այսօր ժամը 14:00, Մայր դպրոցի 6-րդ լսարանում կայացավ Խաղարկային դատարանի առաջին նիստը: Քննվում էր «Ավագ դպրոց-վարժարանի սովորողներն ընդդեմ դասավանդողների» հայցը: Հայցվոր կողմը ներկայցնում էր 10-1 դասարանի աշակերտները, պատասխանող կողմը վարժարանի ուսուցիչներն էին: Հայցվոր կողմը պահանջում էր դատարանից կայացնել կոնկրետ որոշում ուշացած աշակերտների դասապրոցեսին մասնակցելու հարցի վերաբերյալ:

Դատական նիստը բաց էր, և դատարան էին եկել շատ աշակերտներ՝ դատարանի որոշումը լսելու համար:

Դատական պրոցեսը տևեց 1 ժամ, որի վերջում դատավոր Դավիթ Կարապետյանը առանձնացավ՝ որոշում ընդունելու: Դատարանի որոշման համաձայն՝ ավագ դպրոցի ղեկավարությունը պարտավոր է հրավիրել նիստ, որի ժամանակ և կկարգավորվի տվյալ հարցը, և որոշումը տեղ կգտնի կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններում:

Հայցվորների պահանջը բավարարված է: