• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մոզրովի քարանձավը փլուզման եզրին է...

 

Մոզրովի քարանձավը Հայաստանի քիչ հայտնի բնական հրաշքներից մեկն է: Այն գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքի մոտ: Քարանձավը հայտնաբերվել է մոտ 30 տարի ( 1973թ.) առաջ Մոզրով գյուղ տանող ճանապարհի կառուցման ժամանակ: Այն խորը քարանձավ է՝ հարուստ բազմապիսի երկրաբանական կազմավորումներով: Այն պարունակում է սպելեոթեմների (քարանձավային կրաքարի կազմավորումներ) լայնտեսականի, ինչպիսիք են ստալացիտները, հելիցիտները, սյուները, հոսանքայինքարերը, քարանձավային բեկոնը և եզրաքարային ամբարտակները:

Քարանձավը ՀՀ կառավարության որոշմամբ ընդգրկված է պատմության և մշակույթիան հուշարձանների պետական ցուցակում: Այժմ Մոզրովի քարանձավը փլուզման վտանգի տակ է: Երեք ամիս առաջ Մշակույթի նախարարությունը բոլորին արգելել է մուտք գործել քարանձավ: Թե բնապահպանները, թե Հայաստանի քարանձավագիտության կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը քարանձավի պահպանման միակ լուծումը տեսնում են քարանձավի շահագործման մեջ:

Մեր ակումբը Մոզրովի քարանձավում եղել է մոտ երեք տարի առաջ` սեպտեմբերի 25-27-ը: Շատ տպավորված էին թե մենք` դասավանդողներս, թե ակումբականները:

Հ.Գ. Հուսանք քարանձավի շահագործմամբ կզբաղվի բարեխիղճ մարդ: