• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծության մասին

 

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում. հենց առաջին տողերից էլ հասկացվում ու պարզ երևում է, որ բանաստեղծությունը նվիրված է Հայաստանին: Նվիրված է հայ ժողովրդին, իր հայրենիքին ու ցույց է տալիս Չարենցի հայրենասեր, ձգտող ու հպարտ ոգին: Եղիշե Չարենցն էլ է ունեցել իր դերը անարդարությունները շտկելու, մարդկանց օգնելու ու ազատություն ստեղծելու, կերտելու մեջ: Սե՜ր, սե՜ր, սե՜ր ու միայն սե՜ր: Սիրում եմ մեր երկինքը մուգ. Եղիշե Չարենցը, իրոք, սիրել է իր երկինքը, իր հողը, իր օդը: Նա սիրում ու պաշտում էր իր ողբանվագ լարը, նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը: Բուքը, խրճիթները, երկինքը.... ամեն, ամեն ինչ սիրում էր, շատ էր սիրում:

Ես չեմ սիրում այս բանաստեղծությունը իր գեղեցիկ բառերի ու արտահայտությունների համար, այլ սիրում եմ բանաստեղծության ու Եղիշե Չարենցի մտքի, այսքան շատ սիրո, մարդկանց մեջ պայքարելու ցանկություն ստեղծելու ու հային միշտ պաշտպանելու համար: Ես միշտ սիրել եմ ու կսիրեմ այն գրողներին, ովքեր միշտ ընթերցողին փոխանցում են հույսի, հավատի ու երջանկության արտացոլքեր: Բանաստեղծությունն  ընթերցելուց հետո նշմարվում են արցունքներ, որոնք պահելը միայն սառնասրտություն կլինի: Միշտ սիրել եմ ու կսիրեմ այն գրողներին, ովքեր միշտ պայքարելու ցանկություն են փոխանցել մարդկանց: Դա մի մեծ գործ է` հայրենիքում երջանկություն կերտելու համար: Ու միշտ ուզում եմ, որ բոլորը մտածեն ու սիրեն Հայաստանը, այնպես, ինչպես  ես ու Եղիշե Չարենցը:

 

                                                                               Մարիամ   Փաշինյան,  9-2 դասարան