• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բռավո˜ Մատենադարան

 

Մերի Շարոյան, 10-1 դասարան

Բոլորիս հայտնի է Մատենադարանում անցկացվող շինարարության մասին: Բայց դե իհարկե դա չէր միակ պատճառը, որ այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներ ` ուսուցիչներ Արտակ Զարգարյանի և Արմինե Բաբայանի ղեկավարությամբ այցելեցին նոր մասնաշենքը: Իհարկե, Մատենադարան հասնելու հետ որոշակի խոչընդոտներ առաջացան,  քանի որ ամենուր ավազ և հող էր, որը քամու ժամանակ մեր աչքերն էր լցվում: Սակայն արժեր իհարկե: Նոր մասնաշենքը բավականին շքեղ և գեղեցիկ է ստացվել: Ուժեղացել է ձեռագրերի պաշտպանությունը: Ամենուրեք տեղակայված էին հրշեջ ծառայության ահազանգման կոճակներ: Ընդհանուր առմամբ, ամեն ինչ համապատասխան էր Մատենադարանի նման արժեքավոր ու կարևոր հաստատությանը:

Բռավո˜Արթուր Մեսչյան:

Շենքի գեղեցկությունը կարևոր է, սակայն առավել դիտարժան էր վերանորոգված ձեռագրերի պահոցը:  Մատենադարանում պահվում են 17000 հայկական և օտարալեզու ձեռագրեր: Սկսվել է նաև ձեռագրերի  թվայնացման գործընթացը:

Շատ կարևոր է ընթերցասրահի բացումը: Հայտնի փաստ է, շատ հաճախ հետազոտությունների ժամանակ պետք են գալիս հին ձեռագրերի պարունակած տեղեկությունները: Այժմ ուղղակի կարելի է նախօրոք պատվիրել, մի քանի ամիս սպասել (սա շատ կարճ ժամանակ է նման թանկարժեք գրքեր կարդալու հնարավորություն  ստանալու համար, հավատացեք) և ահա, դու կարող ես ազատորեն օգտագործել ձեռագիրը քո հետազոտության համար: :

Բռավո˜ Մատենադարան: