• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թատրոնի համար փնտրում ենք լուսարձակներ

Այսօր Կարինեի, Ռուբենի հետ այցելեցինք «Music Land» խանութ-սրահ`  թատրոնի համար լուսարձակներ նայելու: Այստեղ բոլոր լուսարձակները թվային են ու աշխատում են հեռակառավարման վահանակներով: Դրանք վահանակների միջոցով պտտվում են, գույներն ու լույսերի ուժգնությունն են փոփոխում: Շատ հետաքրքիր էր դրանց կառավարումը: Լույսերի հիմնական մասը նախատեսված է ակումբների համար, մեկ-երկուսը` հարմար կլինեն նաև փոքր թատրոնի համար: Պարզվում է թատրոնի համար հարմար, արդիական լուսարձակներ գտնելը այդքան էլ հեշտ գործ չէ:
Եթե կան մարդիկ, որոնք ավելի տեղեկացված են և այս հարցում կարող են օգնել` խնդրում ենք դիմել մեզ: Շնորհակալություն