• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բլոգ, որն այդքան հուզեց ինձ. հատուկ Մարգարյան Լիլիթի համար

Բարև Լիլիթ ջան, նորից նայեցի արդեն գործող ու համալրված բլոգդ ու ուրախացա: Ուրախացա, որ ժամանակ ես գտել հավաքելու մտքերդ, խոհերդ, որ չես վախեցել ներկայանալ մարդկանց, որ բացի ինձնից էլի շատ ու շատ մարդիկ կկարդան ու կճանաչեն՝ զարմանալիորեն բարի, շատ քնքուշ, փոքր- ինչ ծույլ, հմայիչ, Լիլիթ անունով հենց այս Լիլիթին:

Հուզվեցի, երբ տեսա, որ իմ բառերն էլ են ստեղծագործական նյութ դարձել, հիշվել, իհարկե, լավ է ստացվել, նախաբանդ էլ՝ ստեղծագործական:

Չհամբերեցի ու որոշեցի հենց այսօր ու հենց հիմա գրել այդ մասին:

Ու հենց այսօր էլ որոշեցի, որ պարբերաբար կխոսեմ սովորողներիս բլոգների մասին…

http://januaryscalling.blogspot.com/

Հետգրություն: Նկարդ էլ գտնել չարողացա՝ չկաս ու չկաս…