• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտակների ակումբ

Ակումբային գործունեության կարգ

Նպատակ

Սովորողների ընդհանուր ինտելեկտուալ մակարդակի, տրամաբանության, խմբային աշխատանքի, ոչ ստանդարտ խնդիրների լուծման, ինֆորմացիա փնտրելու, գտնելու և ճիշտ կիրառելու կարողությունների զարգացում:

Խնդիրներ

Նոր խաղային մոդելների մշակում, փորձարկում, տարածում: Խաղային մոդելներին համապատասխան հարցերի կազմում, մշակում և կիրառում: Առցանց խաղային տարբերակների մշակում և փորձարկում:

Ակումբի կազմը

Ակումբի ղեկավարին նշանակում է կրթահամալիրի տնօրենը: Ակումբի անդամ կարող է լինել 11 տարեկանից բարձր ցանկացած անձ/նախնական փուլում/: Ակումբի աշխատանքներին մասնակցելու և անդամագրվելու համար, ցանկացողները, ակումբի ղեկավարի էլեկտրոնային հասցեին ուղարկում են հայտ: Ակումբի աշխատանքներին կարելի է մասնակցել նաև հեռավար եղանակներով: Ակումբի անդամները պարտավոր են մասնակցել և կազմակերպել, ակումբային, ստուգատեսային առաջնություններ:

Ակումբի գործունեությունը

Հավաքները կազմակերպվում են Մայր դպրոցում, յուրաքանչյուր երեքշաբթի, ժամը՝ 15.15-ին, ակումբային հավաքների կամ առցանց կերպով: Պարապմունքի բովանդակությունը, այդ թվում առաջադրանքները, հրապարակվում են mskh.am կայքի ‹‹Ակումբներ›› ենթաբաժնում: Ակումբի այն անդամները, ովքեր չեն մասնակցել պարապմունքին, կարող են օգտվել կայքից: Ակումբը կազմակերպում և իրականացնում է հանրապետական առաջնություններ, որոնք կրում են սեզոնային բնույթ: Առաջնությունները կազմակերպվում են ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում, ռոտացիոն սկզբունքով: Ակումբը կազմակերպում է նաև միջանկյալ առաջնություններ, որոնք կրում են ընկերական բնույթ: Ակումբային գործնեությունը բաց է բոլոր ցանկացողների համար:

Գևորգ  Հակոբյան, Վահրամ Թոքմաջյան