• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտակարգ պատահարի մասին

 

Նոր դպրոցում կերպարվեստ դասավանդող Ավետիկ Ալավերդյանը 2012թ. փետրվարի 28-ին գտնվել է աշխատավայրում ալկոհոլ օգտագործած, ոչ սթափ վիճակում: Դպրոցի ղեկավար Լուսինե Փաշայանը մեկուսացրել է Ավետիկ Ալավերդյանին սովորողներից: Ցավոք, Ավետիկ Ալավերդյանը առաջին անգամ չէ ալկոհոլ օգտագործած վիճակում ներկայանում աշխատանքի, տարբեր մակարդակներով զգուշացումները արդյունավետ չեն: Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքով և կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով.

  1. դադարեցնում եմ դասավանդողի նրա պայմանագրային պարտականությունները ս.թ. փետրվարի 28-ից.
  2. անհատապես զգուշացնում եմ յուրաքանչյուր աշխատողի, որ արգելվում է աշխատանքային օրերին (երկուշաբթի-ուրբաթ) և ժամերին (9:00-17:00) կրթահամալիրի կրթական օբյեկտներում որևէ պատրվակով ալկոհոլի օգտագործումը.
  3. ալկոհոլ օգտագործած կամ ոչ սթափ վիճակում աշխատանքի ներկայանալը ճանաչում եմ որպես արտակարգ պատահար, պարտավորեցնում եմ դպրոցների ղեկավարներին անմիջապես մեկուսացնել նման աշխատողին սովորողներից և անհապաղ տեղեկացնել ինձ.
  4. զգուշացնում եմ, որ յուրաքանչյուր նման դեպքում դադարեցնելու եմ աշխատանքային պայմանագիրը աշխատողի հետ:

 

                   Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան