• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հասարակագետների սեմինարը

Հասարակագիտության ամբիոնի հանդիպումները միշտ էլ առանձնացել են իրենց բովանդակությամբ, բուռն և մասնագիտական քննարկումներով, փորձի փոխանակմամբ և թեմաներով: Մոտ մեկ տարի ամեն հանդիպման ժամանակ դասավանդողներից որևէ մեկը նախօրոք նյութ էր պատրաստում և ներկայացնում սեմինարի մյուս մասնակիցներին: Սակայն այսօր և այսուհետ սեմինար-պարապմունքների անցկացման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել:

Սեմինարն այս նոր ձևաչափում ներկայացրեց Արմինե Բաբայանը «Արվեստի պատմություն» առարկայով: Արմինեն խոսեց դասընթացի կարևոր դրույթների, առանձնահատկությունների, առկա խնդիրների, կիրառվող մեթոդների և գործիքների շուրջ: Այս ամենը ներկայացվեց  «Հին Եգիպտոսի արվեստը» թեմայի օրինակով, որն ավելի պատկերավոր դարձրեց դասընթացի անցկացման ձևը: Արդյունքում, խոսվեց և՛ արվեստի, և՛ դասընթացի, և՛ մեթոդների մասին:

Հաջորդ շաբաթ կրկին հանդիպելու ենք, որպեսզի այս անգամ էլ լսենք մեր գործընկեր Վահրամ Թոքմաջյանին: