• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հիմնական դպրոցների գրադարանավարների անակնկալ այցը գրադարան

Երևան քաղաքի հիմնական դպրոցների գրադարանավարները վերապատրաստման շրջանականերում հյուրընկալվել էին մեզ մոտ: Կրթահամաիրի գրադարանը՝ որպես մոդել գրադարան, ներկայացավ իր նոր կառուցվածքով, նոր ծրագրերով ու գաղափարներով: Տիկին Մարին և ընկեր Նոննան ներկայացնում էին կայքը, աշխատելաոճը, թվային պաշարները և նյութերը: Բոլորն էլ հիացած էին և անսպառ հարցեր էին ուղղում: Անհասու էին այն բոլոր մեծ քայլերը, որոնք մենք ենք արել և շարունակում ենք անել: Նրանք շատ հարցեր ունեին, որոնք ուղղված էին իրեց աշխատանքի կազմակերպման ձևերին և դժվար էին պատկերացնում ինչից կարող են սկսել աշխատել: Եվ այդպես մինչև մեկ ու կես ժամ խումբը հետաքրքրված դիտում և հետևում էր մեր կատարած աշխատանքներին: Շատերն արդեն գնացել էին, բայց կային գրադարանավարներ, ովքեր շարունակում էին հարցեր տալ, ուզում էին ավելի շատ գիտելիք տանել իրենց հետ: Որից հետո միմյանց հաջողություն մաղթեցինք՝ հուսալով, որ հաջորդ հանդիպմանը իրենք կգան նոր գաղափարներով և որոշ քայլեր կատարած: