• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայելի ակումբի» հյուրն է Աշոտ Բլեյանը

Փետրվարի 22-ին, ժամը 11:00-ին «Հայելի ակումբի»  հյուրն էր կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ներկա էին մի խումբ լրագրողներ, ովքեր իրենց հարցերով ավելի էին թեժացնում քննարկումը: Կլոր սեղանի շուրջ քննարկվում էր հասարակության տեղեկացված և ներգրավված լինելը Խոջալուի դեպքերի մասին: Հնչում էին տարակարծիք մտքեր:
«Եթե գաղթի մեկնողների ցանկությունը չի պակասելու, եթե ծնելիությունը՝ երեխա ունենալ Հայաստանում, պահել, մեծացնելը չի ավելանալու, ինքնասպանությունների քանակը կտրուկ չի նվազելու՝ արդեն զույգերով են ինքնասպանվում, մարդկանց մոտ հավես չի առաջանալու, ուրեմն ինչի համար են հասարակության պայքարը ու ամբողջ աշխատանքները: Հերիք չէ մեր պապերն են զոհվել, հիմա էլ մենք ենք մեզ զոհվում» նշեց տիար Բլեյանը:
Պարոն Մանասյանը չհերքեց այդ փաստը, սակայն չցանկացավ համաձայնել, քանի որ հիմնականում կենտրոնացած էր անցյալի վրա, և ամեն կերպ փորձում էր պաշտպանել այն կարծիքը, որ պետք է նախ անցյալի հարցերը լուծել, հետո նոր առաջ նայել: Ավելին նա նշեց, որ մենք պետք է դատի տանք Ադրբեջանին Խոջալուի համար:
Տիար Բլեյանի կարծիքով կարևոր է, որ այսօր մենք կարողանանք ստիպել Ադրբեջանին ճանաչել Արցախի ինքնորոշումը: Սակայն սրան հասնելու համար մենք պետք է փոխենք մեր մոտեցումները. «Ադրբեջանն այս մեթոդով չի ճանաչելու Արցախի ինքնորոշումը: Մեզ ուրիշ մոտեցում է պետք»:
Այդ մոտեցմանն էլ հենց ուղղված է Արցախցի սովորողների հետ շփում հաստատելն ու կրթական ծրագրերի փոխանակություններ իրականացնելը: Արցախցիների հետ համագործակցության նոր ուղիներ փնտրելն ու ծրագրեր իրագործելը:
Լսե՛ք Տիար Բլեյանի ելույթից մի հատված: