• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նամակ Վիկայից

Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Բարև´ Ձեզ, սիրելի ընկեր Լուսինե:
Ես ապրում եմ Կալուգա քաղաքում և Ձեզ շատ եմ կարոտում: Կարոտում եմ նաև իմ դասընկերներին, Կարինե Արտյոմովնային, միսս Հայկուհուն և մեր դասարանը: Այստեղ ես սովորում եմ առաջին դասարանում: Այս շաբաթ մեզ մոտ արձակուրդ է: Ես շատ եմ ուզում նորից Երևանում սովորել: Այստեղ մենք անգլերեն լեզու եւ համակարգիչ չենք անցնում: Այստեղ շատ ձյուն կա, և մենք ֆիզկուլտուրայի ժամանակ դահուկ ենք քշում: Արդեն մեկ անգամ ես չմուշք եմ քշել, համարյա սովորել եմ:

Մարտիրոսյան Վիկա