• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ե.Չարենցը Հովհ. Թումանյանի մասին

 

Ես  կարդում  եմ  նրան ու ասում.- Այս հմուտ,  հանճարեղ Լոռեցին

Հոմերի,  Գյոթեի  հետ մի օր`հավասար` նստել է  քեֆի,

Եվ  թաս է  բռնել նրանց հետ,  մեծարանք տվել ու առել,

Ինչպես իր  պապերն են  արել`  իրար  հետ  խնջույքի նստելիս:

 

Նա  մեծ  էր  հողո՛վ, արյունո՛վ: - Արմատնե՛ր ուներ նա հողում:

Իր  երգերը  գեղջուկ  նաիրցու  քրտինքո՛վ  էր նա ողողում:

Հանճարեղ երգերում  նրա – իր  երկրի  արև՛ն  էր շողում: -

 Նա  մեծ էր  հողո՛վ,  արյունո՛վ: -  Արմատնե՛ր ուներ նա հողում: -

 

Նա  մեծ էր  ավելի, քան եղավ: - Երկնքի նման ընդարձակ:

Օվկիանի նման` իր ոգին ընդգրկել էր կյանքը  անեզր: -

Եվ ոգու ափերին նստած` նա նայում էր  հայացքով  պայծառ –

Եվ որսում էր  երգեր ու խոհեր,  և տեսնում էր չքնա՜ղ երազներ…

 

                                                              Ե.  Չարենց, Երկերի ժողովածու,  հատոր 3-րդ