• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մաշտոցի այգում նստացույցը շարունակվում է

Մինչ կրթահամալիրում ընկերներս դիջիթեքյան ամփոփումներին էին մասնակցում, ես նոր որոնումների մեջ էի: Այսօր ժամը 15:00-ին ես պետք է գնայի <<Երիտասարդական աշխարհ>> կազմակերպություն` կամավորական աշխատանք կատարելու համար որևէ խմբակ ընտրելու: Արդեն հասնում էի, երբ ճանապարհին հանդիպեցի Երվանդին. պարզվեց, գնում էր Մաշտոցի այգի: Ես էլ, չկարողանալով անտարբեր անցնել, գնացի նրա հետ: Կային մոտ հարյուր ակտիվիստներ ու ոստիկաններ: Հարց ու փորձ անելուց հասկացա, որ առավոտյան ոստիկանները հրելով բնապահպաններին դուրս են հանել տարածքից, բայց նրանք տեղից չեն շարժվել ու մինչև հիմա այնտեղ են: Ժամը 16:00-ին այգի եկավ Արա Երնջակյանը (Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ, կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար) ու ասաց, որ հավաքը անօրինական է ու պետք չէ, որ Հունաստանի դեպքերը կրկնվեն: Նա նաև պնդեց, որ կրպակները ժամանակավոր բնույթ ունեն: Ի վերջո բանակցություններն ավարտվեցին փոխադարձ վիրավորանքներով:
-Մենք չենք հանձնվելու,-պնդում են բնապահպանները,-ու մինչև վերջ պայքարելու ենք մեր այգու համար:

Այս առիթով youtube-ում դիտեք իմ պատրաստած նյութը: http://youtu.be/kNDI3FmFWsI

Նստացույցը շարունակվում է...