• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դիջիտեքի պաշտոնական փակումը

Այսօր` փետրվարի 17-ին,  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մարմարյա սրահում տեղի ունեցավ Հանրակրթական ԴիջիԹեք 2012-ի պաշտնական փակումը: Միջոցառումը վարում էին Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողներ Միշոն ու Տիրուկը: Մրցանակաբաշխությունն անցավ շատ հետաքրքիր: Կարդում էին մրցանակակիրնրի անունները, ընթացքում ընդմիջում էինք կարաոկեներով, որոնք պատրաստել էին հենց կրթահամալիրի սովորողները: Մարմարյա սրահի ձևավրումն էլ գեղեցիկ էր ու տոնական: Նաև շատ հյուրեր ունեինք: Մեզ հյուր էին եկել մի քանի հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, Unicomp ֆիրմայի ներկայացուցիչը ու էլի շատ ու շատ ծանոթ ու անծանոթ մարդիկ: Բացի գլխավոր մրցանակներից, կային նաև մեծ թվով խրախուսական մրցանակներ: Ինչպես նաև կար մրցանակ-ճամփորդություն: Info.mskh-ն էլ ստացավ մրցանակ` ձայնագրիչ: Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին, իսկ չհաղթողներին մաղթում ենք հաջողություններ: