• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր բարիք գործելու օրն է...

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է ինքնաբուխ բարություն գործելու օրը (Random Act of Kindness Day): 

Այս ոչ պաշտոնական տոնին բարեգործական կազմակերպություններն առաջարկում են բոլոր մարդկանց՝ անկախ ապրելու վայրից, քաղաքացիությունից ու ազգությունից, որևէ բարի գործ կատարել: Ինքնաբուխ բարության միջազգային օրվա կազմակերպիչները կոչ են անում կարեկից լինել ուրիշի վշտին և չմոռանալ անշահախնդիր բարության մասին: 

ԱՊՀ երկրներում այս տոնն առայժմ լայն տարածում չունի: Այնուամենայնիվ, որոշ հասարակական կազմակերպություններ բարեգործական միջոցառումներ են կազմակերպում: 

Հոգեբաններն այն կարծիքի են, որ բարություն գործելը սեփական տրամադրությունը բարձրացնելու լավագույն միջոցն է: Գերմանացի գիտնականները պնդում են, որ երջակության գաղտնիքը «բարեգործական համբերության» մեջ է:
Եղեք բարի և տարածեք Ձեր սերն ու բարությունը աշխարհում: