• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր անակնկալներ դեռ շատ կլինեն

Այսօր «Հանրակրթական դիջիթեք 2012»-ի պաշտոնական փակում է լինելու: Այն նախատեսված է 15.00-ին, իսկ մինչ այդ  տոնական օրը սկսեցինք տոնական տրամադրությամբ: Այսօրվա ընդհանուր պարապունքը շատ արտասովոր էր և անակնկալներով լի: Այն սկսվեց ժամը 9:00-ին, և մեզ բարի լույս ասացին տասնմեկերորդցիները: Նրանք մեկ շաբաթ անակնկալներով լի առավոտյան պարապմունքներ էին վարում:

Այսօր հատկապես ուսուցիչներին էր սպասվում դիջիանակնակալ: Հաղորդավարները կենտրոն հրավիրեցին  մի քանի ուսուցիչների: Սկսեցին զույգեր կազմել և պարել կախարդական վալս` կախարդական երգի հնչյունների ներքո, որը կատարում էին հանդիսավարները: Այսօր անակնկալներ դեռ շատ կլինեն, օրն է այդպես խոստանում:

Այսպիսի դիջիընդհանուր պրապունքից հետո ես դրանց ավելի շատ եմ հավատում: