• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շուտով գրքի տոնն է

Փետրվարի 19-ին գրքի տոնն է` հենց այդ պատճառով որոշեցի պարզել, թե ինչ գրականություն են կարդում միջին դպրոցի սովորողները: Պարզվեց մեր լրագրողական 
խմբում գրեթե բոլորս ընթերցում ենք հայ գրողների ստեղծագործություններից: Օրինակ ես կարդում եմ Րաֆֆու «Սամվելը», որը ինձ շատ հետաքրքրեց հենց առաջին բառից: 
Վիկան նախընտրում է արկածային գրքեր և այժմ կարդում է Ժյուլ Վեռնի «80 օր աշխարհի շուրջ» գիրքը: 
Մնացած լրագրողները նախընտրում և ընթերցում են ռոմատիկ գրականություն:

Գիրքը ունի հազարամյա պատմություն, սակայն XXI դարում գիրքը անտեսվում է: Եկեք փետրվարի 19-ին ոչ միայն կարդաք, այլև մեկմեկու նվիրեք մեր սիրած գրքերը: