• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սպասում ենք արձագանքների

Ողջույն բոլորին: Արդեն մի-քանի օր է ես և իմ նախկին համադասարանցի Երվանդ Իսմաիլյանը որոշել ենք մի մրցույթ կազմակերպել հայոց և համաշխարհային պատմություններից, որտեղ կմրցեն մեր կրթահամալիրի և Երվանդենց դպրոցի (184 ավագ դպրոց) 11-րդ դասարանցիները: Հետո մտածեցինք, որ երկու թիմը բավարար չի ու  մրցույթին թիմով մասնակցելու առաջարկ արեցինք նաև 195 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներին: Միայն թիմեր ձևավորելը  բավարար չի. պետք է նաև խոսել կրթահամալիրի տնօրենի հետ` իմանալու նրա կարծիքը: Ուզում ենք մրցույթն անցկացնել մեր կրթահամալիրում: Կվարենք ես և Երվանդը, հարցերը նույնպես մենք ենք կազմելու: Մենք ամեն-ինչ կկազմակերպենք, մնում է թույլ տաք: Կարծում եմ, որ շատ արդյունավետ կլինի:

Անհամբեր սպասում ենք պատասխանին: