• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրային ռադիոյում` Հանրակրթական Դիջիթեքից

 

Հանրակրթական Դիջիթեքն արդեն մոտենում է իր ավարտին: Դրա մասին խոսել և լուսաբանել են շատ լրատվամիջոցներ, բայց այս անգամ դրա մասին կխոսենք Հանրային ռադիոյից:

Այսօր` փետրվարի 15-ին, ընկեր Լուսինեի ղեկավարությամբ, Լիա և Գոհար Մովսիսյանները որպես Դիջիթեքի մասնակից, և ես` որպես կազմկոմիտեի անդամ,  Հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդաշարերից մեկի` «Զարթուցիչ»-ի հյուրն էինք: Ինչպես նախորդ անգամ, այսօր էլ մեզ սիրով դիմավորեցին Գլխավոր խմբագիր Կարինե Գևորգյանն ու լրագրող Հասմիկը: Ռադիոհաղորդումը վարում էին փոքրիկ թղթակիցները, ովքեր հետաքրքրված էին մեր կրթահամալիրում անցկացվող Հանրակրթական Դիջիթեքից:

Հաղորդման սկզբում նրանց բացատրեցինք, թե ինչ է Դիջիթեքը, ովքեր են մասնակիցները, ինչպիսի նյութեր են նեկայացվել: Հետո էլ պատասխանեցինք նրանց հուզող բոլոր հարցերին: Բացի այդ ասացինք, որ նրանք էլ հաջորդ անգամ կարող են մասնակցել և ներկայանալ իրենց պատրաստած նյութերով: Դե, պատրաստվեք, հաջորդ տարի ավելի շատ մասնակիցներ կունենանք:

Իսկ մնացած հետաքրքիր մանրամասները լսեք ռադիոհաղորդման ընթացքում, որը կարող եք ունկնդրել վաղը` փետրվարի 16-ին, առավոտյան` 8:10-ին, Հանրային  ռադիոյով կամ օնլայն տարբերակով` www.armradio.am այս կայքում: