• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրը նոր ռոբոտ ունի

Փետրվարի 15-ին` ժամը 12:00, info.mskh-ի լրագրողներս, ընկեր Կոստյան և տիար Բլեյանը գնացինք ­­ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գրասենյակ: Այնտեղ տեղի ունեցավ ռոբոտատեխնիկային նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը 5 կրթական հաստատություններին՝ Քվանտ և Պոլիտեխնիկ հենակետային վարժարաններին, «Մխիթար Սեբաստաղցի» կրթահամալիրին, թիվ 131 և Այբ ավագ դպրոցներին, հանձնեցին ուսումնական ռոբոտներ` խմբակներում դասավանդելու համար:Ասուլիսի ընթացքում պատմեցին ընդհանուր    ArmRobotx-ի մասին: Առաջինը իր նվերը ստացավ Քվանտ վարժարանը, հետո՝ Պոլիտեխնիկ հետակետային վարժարանը, հետո՝ մենք՝ «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը», հետո՝ «Այբ» ավագ դպրոցը, վերջում`՝ 131 դպրոցը: Ռոբոտներից մեկն արդեն հավաքել էին և նվիրելուց հետո սկսեցին քանդել, որպեսզի փաթեթավորեն: Բայց մինչև քանդելը մենք լավ ուսումնասիրեցինք այն և միայն դրանից հետո մենք վերադարձանք դպրոց: