• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուրախ եմ տեղեկացնելու....

Չգիտեմ` այսօր ի՞նչ երազ էի տեսել, բայց երազի նման իմ ու Լիլիթի ցանկությունն իրականացավ:

Զրուցում էինք հերթական բեմելի մասին, բայց հիշեցինք. «Ախր դաշնամուրը շատ խեղճ է, բա սինթեզ չլինե~ր: Լավ գործ անելու համար լավ գործիքներ են անհրաժեշտ»: Իրար նայեցինք ու մեր քայլերն ուղղեցինք դեպի տիար Բլեյանի աշխատասենյակ: Մեր խոսքի կեսն էլ չէինք հասցրել ասել, երբ նա ժպիտով պատասխանեց. «Համաձայն եմ, երեխե՛ք ջան. ասեք` որի՞ց և ի՞նչ արժե...»:

Ժողովրդական խոսքով ասած. «Երկաթը տաք-տաք ծեծեցինք»: Մեզ միացավ ընկեր Գագիկը. զանգահարեց մեկ-երկու խանութ` տվյալներ ճշտելու: Տիար Բլեյանը որոշեց, որ սինթեզատորից բացի դպրոցին անհրաժեշտ է նաև էլեկտրոկիթառ:

Ոգևորված պատմեցի նորությունս տանը, հետո արագ կապվեցի համացանցին` գործիքների տարբերակները տեսնելու:

Ես ունեմ տվյալ` առավոտյան գործիքները կգան դպրոց...