• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ

 

Տեառնընդառաջը    քառասունօրյա Հիսուս Քրիստոսի Տաճարին ընծայման տոնն է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն տոնում է փետրվարի 14-ին: Տեառնընդառաջը` ժողովրդական լեզվով Տերնընդես, Տերնընդտաս, Տրնդեզ, հաստատվել է հնավանդ տոնի` միհրականության տեղը: Պահպանելով խարույկ վառելու ավանդությունը, եկեղեցին այն քրիստոնեացրել է` մոմավառությամբ, ջահավառությամբ, երբ վառած մոմերը տուն ենք տանում` մեր տները լցնելով Քրիստոսի կենդանարար լույսով: Տոնը սկսում ենք նշել փետրվարի 13-ի երեկոյան նախատօնակով. ժամերգությունից հետո վառում ենք խարույկը, հյուրասիրում հայկական ավանդական քաղցրավենիքներ, իսկ հաջորդ օրը առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի տնօրինությամբ ամեն տարի փետրվարի 14-ին կատարվում է նաև նորապսակների օրհնության կարգ: