• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆրանսիացի մանկավարժի խորհուրդները

 

Երբ թերթում էի մանկավարժական հոդվածները, որոնք ժամանակին կարևորել և հավաքել էի, գտա ֆրանսիացի մանկավարժից արված հետևյալ արևմտահայերեն թարգմանությունը, որը կարծում եմ, կարող է ձեզ էլ հետաքրքրել: 

Ժիլ Բայեոյի խորհուրդները կրթական մշակներուն  (Իզմիր, 1922թ.)

Դաստիարակությամբ զբաղվող որևէ անձ ամեն բանե առաջ պետք է զբաղվի հեղինակության հարցով: Հեղինակություն ասելով պետք է հասկանալ զորավոր և սակայն զուտ բարոյական ազդեցություն մը, որը ճիշտ հակառակն է  բռնակալության:  Այս վերջինը ուրիշներու անձը անասնականորեն և գարշելիորեն կուրանա, մինչդեռ հեղինակությունը կհարգե արժանապատվությունը բոլոր անոնց, որոնց վրա ներգործելու կոչված է:

Ուսուցչին մեջ ամենաէական հատկանիշը  անոր կամքի ուժն է:

Կամքի ուժի արտաքին նշանն է հանդարտությունը, այսինքն իր անձին տեր ըլլալը: Եթե ուսուցիչը իր անձին տերը չէ, ամեն բան զայն կգրգռե: Ան կմատնվի բուռն բարկություններու, և աշակերտները, որ իրմե ավելի հանդարտ են, կսկսին խաղալ իրեն հետ:

Ամեն բարկության նոպա հիմարության նոպա մըն է: