• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսուցման կազմակերպումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստագործական ավագ դպրոցի 12-րդ դասարաններում: Ուսումնասիրության արդյունքներ:

Հարցմանը մասնակցել է 70սովորող( 95% մասնակցություն):

Դպրոցն ավարտելուց  հետո աշխատանքի պատրաստվում է անցնել(աշխատանք գտնել) հարցվածներից 43% -ը(30 մարդ),  բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու է սովորողների 17,1% -ը(12 մարդ), միջնակարգ մասնագիտական որևէ հաստատությունում՝ 10% -ը(7 մարդ), չի կողմնորոշվել, թե ինչով է զբաղվելու դպրոցն ավրտելուց հետո սովորողների 8,5% -ը(6 մարդ), 2,8% -ը(2 մարդ) նշում է, որ աշխատում է և դպրոցն ավարտելուց հետո  շարունակելու է աշխատել, հարցվածներից 4,3%-ը(3 մարդ) դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մեկնելու է զինծառայության, 1,4%-ը(1 մարդ) նշում է, որ մեկնելու է արտերկիր և այնտեղ է շարունակելու ուսումը, հարցին չի պատասխանել 15,7% -ը(11 մարդ):

Հարցման մասնակիցներից 5,7%-ը(4 մարդ) այս հարցին տվել է 2-ական պատասխան, որևէ հաստատությունում շարունակելու է ուսումը և պատրաստվում է անցնել աշխատանքի:

Բացի անհատական ուսումնական պլանով նախատեսված դասերից, ինքնակրթությամբ զբաղված է հարցվածներից 30%-ը(21մարդ), կրկնուսույցի մոտ պարապում է 2,8%-ը(2 մարդ):

Այն հարցին, թե ինչու են ընտրել արհեստագործական դպրոցը հարցվածներից 91,4 %-ը(64 մարդ) նշում է, որ ուզում է արհեստ սովորել, 5,7%-ը(4 մարդ) պատասխանում է, որ այլ ավագդպրոցում չէր կարող սովորել, բայց ուզում է ավարտական վկայական ունենալ,  1,4%-ը(1 մարդ) նշում է, որ  հանրակրթական ծրագրերը թեթև են, կարող է  նաև կրկնուսույցի մոտ պարապել: Հարցին չի պատասխանել1,4%-ը(1 մարդ):

Այն հարցին, թե ինչու են ընտրել տվյալ արհեստը, հարցման մասնակիցներից 81,4%-ը(57 մարդ) պատասխանել է, որ ուզում է հետագայում այդ արհեստով աշխատել, 2,8% -ը(2 մարդ) նշում է, որ իր ուզած արհեստը չկար, հարմարը դա էր, դժվարացել է պատասխանել 7,1%-ը(5 մարդ), 4,3%-ը(3մարդ) նշում է, որ սիրում է այդ արհեստը, դրա համար էլ ընտրել է,1,4%-ը(1 մարդ) նշում է, որ պարզապես ուզում էր որևէ արհեստ սովորել: Հարցին չի պատասխանել հարցվածներից 2,8% -ը(2 մարդ):

Այն հարցին, թե ավարտելուց հետո կարող են իրենց սովորած արհեստով աշխատել, հարցվածներից 28,5%-ը(20 մարդ) կարծում է՝  կարող է, արդեն աշխատում է  2,8% -ը (2մարդ), 45,7%-ն էլ(32 մարդ), նշում է, որ պիտի շարունակի խորանալ արհեստի մեջ, հետո աշխատի, 22,8%-ը (16 մարդ) դժվարացել է պատասխանել:

Այն հարցին, թե որտեղ են անցնում փորձառությունը, հարցվածներից 67,1%-ը(47  մարդ) նշումէ. գեղեցկության սրահ, սրճարան և ռեստորան, կրթահամալիր:11,4%-ը(8  մարդ) նշում է, որ դեռ չի գնում փորձառության և 15,7 %-ն էլ (11  մարդ) նշում է,որ չի անցնում փորձառություն: Հարցին չի պատասխանել 5,7%-ը(4 մարդ):

Հարցվածներից արդեն աշխատում է  5,7%-ը(4 մարդ). կրթահամալիրի շինջոկատում՝ 1,4%-ը(1 մարդ), խոհանոցում 2,8% -ը(2 մարդ)՝ (երբ անհրաժեշտություն է լինում), 1,4%-ը(1 մարդ)՝ «Նանա» գեղեցկության սրահում:

Հարցաթերթիկում կային հարցեր, որտեղ սովորողները պետք է նշեին, թե ինչ կարծիք ունեն12-րդ դասարանում ուսուցման կազմակերպման մասին:

Ուսումնսիրության արդյունքում պարզվեց, որ սովորողները  որպես առավելություն նշում են այն, որ հնարավորություն ունեն աշխատել կրթահամալիրի շինջոկատում և վճարել ուսումնական վճարը, օգնել ծնողներին, հմտանալ ընտրած մասնագիտության մեջ, ավարտական վկայական ստանալ և միևնույն ժամանակ արհեստ սովորել, դպրոցն ավարտելուց հետո սովորած մասնագիտությամբ կարող են միանգամից աշխատանքի անցնել,  հանրակրթության ժամերը ավելի թեթև են  և վերջապես ջեռուցում ունեցան:

Որպես բացթողում նշում են այն,որ ջեռուցման համակարգի աշխատանքները դեռ ավարտված չեն:

Առաջարկում են, վերադառնալ տասնամյա կրթական համակարգին: