• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հայց խաղարկային դատարանին

 

Դիմում Խաղարկային դատարանի
նախագահ Աշոտ Բլեյանին

Հայց

Հաճախ ականատես ենք լինում , որ մեր ընկերները ուշանում են դասերից : Ոմանք  միշտ, կարծես դա արդեն սովորություն է, ոմանք  հազվադեպ, իհարկե, կան նաև ընդհանրապես չուշացողներ :  Ուսուցիչներն  էլ են  բաժանվում երեք  խմբի` ուշացողներին ներս թողնողներ , երբեմն ներս թողնողներ  և ներս չթողնողներ :

 Միանշանակ է,որ ուշացողները խանգարում են մյուսներին: Խախտվում է իրենց ընկերների կրթության իրավունքը , որ ամրագրված է ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի (Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություները) Հոդված 39-ում :

Հոդված 39

Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: 
Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ: 
Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: 
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով: 
Ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով: 
Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆինանսական եւ այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին:

Պատկերացրեք ինչ  որ մեկը ուշանում է դասից և ուսուցիչը մյուսներին հատկացվող դասաժամը ծախսում է ոմն անպարտաճանաչի ամոթանք տալու վրա: Հաճախ հանդիպում է այնպես, երբ ուսուցիչը ոչ միշտ է դասի թողնում ուշացողներին : Հարց է ծագում , իսկ ինչ  չափանիշով է նա շարժվում : Այն ուշացողը, ով դրսում է մնում, իրեն զգում է անարդար պատժված, չէ որ իր ընկերոջը  թողել են նստի դասի: Արդյունքում խախտվում  են ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի (Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություները) Հոդված 14 , 14.1:

Հոդված 14

Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

Հոդված 14.1

Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

 Իսկ այն ուսուցիչները, ովքեր թողնում են ուշացողին,  ձևավորում են  նրա մոտ կարծիք, որ այդպես էլ պետք է լինի: Արդյունքում նրանք, ովքեր չեն թողնում ուշացողներին, վայելում   դաժան և վատ ուսուցչի համբավ: Հարց է ծագում , իսկ որտեղ մնաց արդարությունը :

Կարդալով Կրթահամալիրի կանոնադրությունը մենք  չգտանք հստակ կետ ,որը վերաբերվում  է մեր անպարտաճանաչ ընկերներին:

Այսպիսով, դիմում ենք խաղարկային դատարան հայցով, որպեսզի հստակ սահմանվի ուշացողների կարգավիճակը և պատիժը ու միասնականացվեն ուսուցիչների քայլերն այսպիսի իրավիճակներում: