• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրակրթական Դիջիթեք-2012 մամուլի ասուլիսը Peoplemeter մամուլի ակումբում

Հունվարի 30-ին «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի Peoplemeter մամուլի ակումբի հյուրերն էին «Հանրակրթական Դիջիթեք 2012»-ի կազմկոմիտեի անդամները: Ակումբի խոսնակ Թեհեմինա Արզումանյանը լրատվամիջոցներին ներկայացրեց թեման՝ թվային միջոցները կրթության կազմակերպման արդյունավետ գործիքներ: «Ինֆորմացիոն ձեռնարկությունների միության» ներկայացուցիչ Վահան Հովսեփյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Ա. Բյեյանը և աշախատանքների համակարգող Նաիրա Նիկողոսյանը ներկայացրեցին Դիջիթեքի ծրագիրը: Մամուլի ասուլիսին ներկա էին մի շարք լրատվական միջոցներ, որոնց հուզող հարցերն ու մտավախությունները բազմազան էին: Լրագրողներին հետաքրքրում էր, թե ի՞նչ է  հանրակթական ստուգատեսը, որտե՞ղ է անցկացվում, ի՞նչ արդյունքներ է տալիս, ովքե՞ր են մասնակիցները: Ամփոփ ներկայացնելով նախորդ տարիների արդյունքները՝ Ա.Բլեյանը նշեց, որ դրանք խոսուն են,  տարեցտարի ավելանում է Դիջիթեքի նկատմամբ հետաքրքրությունը:

- Սա շուրջտարյա նախագիծ է,  որովհետև ստեղծագործող մարդը չի կարող միայն մեկ ամսով բավարարվել,-ասացՎահան Հովսեփյանը,- Դիջիթեքը բաց է, մասնակցում են տարբեր տարիքային խմբերի սովորողոներ, ուսուոցիչներ, ծնողներ:

-Ներկայացված են նույնիսկ ընտանեկան նախագծեր,- ավելացրեց տիար Բլեյանը,- ստուգատեսն օգնում է բոլորին ավելի լավ տիրապետելու և ավելի մոտիկից ճանաչելու մեդիան,- ասաց նա:

 Հանրային ռադիոյի թղթակցի այն հարցին, թե ուրիշ ի՞նչ ծրագրեր են իրականացվել կրթահամալիրում, տիար Բլեյանն ասաց.

-«Դպիրը» առաջին մանկավարժական էլեկտրոնային ամսագիրն է, որը այս նախագծի շրջանակներում  կթողարկի իր հիսուներորդ հոբելյանական համարը: Այստեղ թվով երկու հարյուր ուսուցիչներ պարբերաբար ներկայացել են իրենց մեթոդական հոդվածներով: Բացի այդ՝ կրթահամալիրում կան շուրջտարյա օլիմպիադաներ, որին մասնակցում են ոչ միայն կրթահամալիրի սովորողները: Շատ են իրականություն դարձած գաղափարները: Դրանց մասին mskh.am-ն է պատմում:

Շատերին էր հուզում նաև այն հարցը, թե ինչպես են կարողանում հանրապետության ուսուցիչները օգտվել մեդիագործիքներից: Ա. Բլեյանն  ասաց, որ կրթահամալիրը վերապատրասումների կենտրոն է, որտեղ իրականացնող պարբերական ծրագրերը տարբեր դպրոցների ուսուցիչներին հնարավորություն է տալիս սովորել արդյուավետ օգտագործել ՏՀՏ միջոցները:

Ասուլիսի վերջին հարցը տվեց Արմռադիոյի թղթակիցը, որն, ի դեպ, կրթահամալիրի ծնողներից էր: Իր գոհունակությունը հայտնելուց հետո , հարցրեց՝ արդյոք չի կորցնի երեխան իրականության զգացողությունը՝ անընդհատ համակարգչի դիմաց նստելով:

-Հասարակությունը մշտական վերահսկողություն պիտի սահմանի իր կրթօջախի նկատմամբ, առաջին կրթողը ծնողն է, ընտանիքը, դուք եք, որի շուրջն էլ ձևավորում է անհատի կրթական պատվեր: Եթե լինեն անհանգստություններ, կարելի է քննարկել, կարևոր է գտնել դրանց  լուծումները:

Դիջիթեքի մեկնարկը սկսված է: Փետրվարի 1-10-ի Ծրագիը հայտնի է: Մասնակիցները մինչև փետրվարի յոթը կարող են ուղարկել աշխատանքներ: Ամփոփումը  ծիսական է լինելու՝ ղափամայի համով համտեսին զուգընթաց: