• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր Մոցարտի ծննդյան օրն է

 

***

 

Մի պատանի Մոցարտին հարցնում է` ինչպես գրել սիմֆոնիա.
-Դուք  դեռ շատ երիտասարդ եք: Ինչու բալլադից չեք սկսում,- ասում է Մոցարտը:
Երիտասարդն առարկում է.
-Բայց Դուք սկսել եք սիմֆոնիաներ գրել, երբ դեռ 10 տարեկան էիք:
-Այո,- պատասխանում է Մոցարտը,-բայց ես ոչ ոքի չեմ հարցրել` ինչպես է պետք գրել սիմֆոնիա:

***

 

Ինչպես արդեն գիտենք, Մոցարտը շատ տաղանդավոր էր: Չորստարեկանում փոքրիկը գրեց իր առաջին կոնցերտը ստեղնաշարային գործիքների համար,և այն այնքան բարդ էր, որ դժվար թե եվրոպական որևէ մի երաժիշտ կարողանար այն նվագել: Ու երբ իր սիրելի հայրը իր մոտից վերցրեց անավարտ գործը, նա ապշած բղավեց.
-Բայց այս կոնցերտը այնքան բարդ է, որ ոչ ոք չի կարող այն նվագել:
-Ինչպիսի հիմարություն հայրիկ,-ընդհատեց Մոցարտը,- այն կարող է նվագել անգամ փոքրիկ երեխան, օրինակ` ես:

***

 

Մոցարտի բարեկամներից մեկնուներ հումորի մեծ զգացում:Մի օր նա որոշեց Մոցարտի գլխին խաղ խաղալ և Մոցարտին ուղարկեց մի մեծ փաթեթ,որի մեջ կար միայն ճմռթված թուղթ և մի փոքրիկ գրություն.«Սիրելի Վոլֆգանգ, ես ողջ և առողջ եմ»:Մի քանի օր հետո զվարճախոսը ստացավ մի մեծ ծանր տուփ:Տուփը բացելով, նա տեսավ այնտեղ մի ահռելի քար,որի վրա գրված էր` «Սիրելի ընկեր, երբ ես ստացա քո գրությունը,այդ ժամանակ այս մեծ քարը ընկավ իմ սրտից»:

***

 

Մի անգամ Մոցարտը որոշում է կատակել Սալիերիի հետ:
-Ես գրել եմ մի այնպիսի ստեղծագործություն, որը ոչ ոք չի կարող նվագել բացի ինձնից,-ասաց նա իր ընկերոջը:
Նայելով նոտաներին Սալիերին բղավեց.
-Ցավում եմ,Մոցարտ, բայց դու էլ չես կարող նվագել սա:Չէ որ այստեղ 2 ձեռքերն էլ պետք է նվագեն շատ դժվար հատվածներ:Եթե անգամ դու սա նվագես և'ոտքերով, և' ձեռքերով, միևնույն է չես կարող նվագել, որովհետև տեմպը շատ արագ է:
Սակայն Մոցարտը իրենից գոհ նստեց, շատ ճիշտ նվագեց և մեջտեղի ամենադժվար մասը նվագեց քթով:

***

 

Մոցարտի ողջ մանկությունը անցնում էր երաժշտական պարապունքներով և համերգներով:Նրա համերգները կայանում էին եվրոպայի տարբեր անկյուններում:Հրաշամանուկը զվարճացնում էր հարուստ հասարակությանը: Նա ստեղնաշարային գործիքների վրա նվագում էր փակ աչքերով, հայրը փակում էր նրա դեմքը`թաշկինակով: Հայրը նաև փակում էր ստեղնաշարը այդ նույն թաշկինակով, և փոքրիկն անսխալ նվագում էր ստեղծագործությունը:
Իր համերգներից մեկի ժամանակ հանկարծ բեմի վրա հայտնվում է մի կատու, տղան դադարում է  նվագելը և սկսում է վազել նրա ետևից: Մոռանալով հանդիսատեսի մասին` Մոցարտը խաղում է կատվի հետ: Իսկ հետո հայրը ուժեղ զայրանում է նրա վրա, և Մոցարտը պատասխանում է.
-Հայրիկ, թող մի քիչ էլ խաղամ, չէ որ դաշնամուրը ոչ մի տեղ չի փախչի, իսկ կատուն ուր որ է կփախչի: 

***

 

Երբ Մոցարտը 7 տարեկան էր, համերգ էր տալիս Ֆրանկֆուրտ քաղաքում, նրան մոտեցավ մի տասչորս տարեկան տղա:
-Դու ինչ լավ ես նվագում,-ասաց նա Մոցարտին,-ես երբեք չեմ կարող այդպես լավ նվագել:
-Ինչ ես ասում,-զարմացավ Վոլֆգանգը,- ախր դա այնքան հեշտ է: Դու երբևէ փորձել ես գրել նոտաներ:
-Ոչ, ես միայն կարողանում եմ բանաստեղծություններ գրել:
-Ինձ թվում է, որ բանաստեղծություն գրելը շատ դժվար բան է:
-Ոչ, դու փորձիր և անպայման կստացվի:
Պարզվում է, որ այդ 14 տարեկան տղան հայտնի գրող Գյոթեն էր: