• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հասարակական գիտությունների ուսումնական կենտրոնի հերթական սեմինարը:

 

      Հունվարի 24-ին տեղի ունեցավ հասարակական գիտությունների ուսումնական կենտրոնի հերթական սեմինարը: Քննարկման արդյունքում հաստատվեց հետևյալ օրակարգը.

1.Մեդիաօլիմպիադային մասնակցության արդյունքների քննարկում,

2. Երկրորդ կիսամյակում ուսումնական կենտրոնի սեմինարների հիմնական բովանդակության ձևակերպում,

3. Հասարակագիտական մասնագիտական փորձառության հիմնախնդիրների լուծման ուղիներ,

4. Հասարակագիտական առարկաներից սովորողների գնահատման չափանիշներ,

5. Խաղարկային դատարանը որպես կրթական ծրագիր,

6.Ընթացիկ հարցեր

  Ներկայացված բոլոր հարցերը բուռն քննարկման արժանացան :

     Առաջին հարցի քննարկման ընթացքում հնչեցին տարբեր կարծիքներ մեդիաօլիմպիադայի վարման կարգի և հատկացվող ժամանակահատվածի վերաբերյալ: Բոլորի կողմից ընդունվեց այն տեսակետը, ըստ որի 10-12-րդ դասարանների համար նախատեսված մեդիաօլիմպիադան պետք է  կազմակերպել 2 փուլով: 1-ին փուլի արդյունքներով լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակները 2-րդ փուլում հանդես կգան իրենց աշխատանքների պաշտպանությամբ, որից հետո համապատասխան հանձնաժողովը կամփոփի վերջնական արդյունքները: Մեդիաօլիմպիադայի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվեց երկարացնել մեդիաօլիմպիադայի առարկայական բաժնին հատկացվող ժամանակը:

   Հաշվի առնելով ժամանակի սուղ լինելը` օրակարգի 2-րդ հարցով նախանշվեցին միայն հաջորդ սեմինարի ընթացքում քննարկվող հարցերը, որոնք են` հանրակրթական դիջիտեքին ներկայացվելիք նյութերի քննարկում, համացանցի հայալեզու ռեսուրսների համալրում, ընթացիկ հարցեր:

 Որպես հասարակագիտական մասնագիտական փորձառնության հիմնախնդրի լուծման ուղիներ` առաջարկվեցին տարբերակներ, որոնց հիմնական գաղափարը դասավանդողների արտակրթահամալիրային կապերի արդյունավետ օգտագործումն էր:

    Հաշվի առնելով հասարակագիտական առարկաների առանձնահատկությունները` կիսամյակային գնահատականների ամփոփման չափանիշները ընդունվեցին յուրաքանչյուր առարկայի ծրագրի համաձայն:

 Օրակարգի 5-րդ հարցի քննարկման արդյունքում որոշվեց  իրավունքի խորացված խմբերի սովորողների համար « Խաղարկային դատարանը»  որպես կրթական ծրագիր համարել պարտադիր, միաժամանակ խրախուսել մյուս սովորողների մասնակցությունը:

   Քննարկվեց և լուծվեց  երկրորդ կիսամյակում «Հասարակագիտություն» առարկայի «Տնտեսագիտություն» և «Բարոյագիտություն» դասընթացների դասավանդողների հարցը: