• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստեղծագործական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. ամփոփում

 

Մայիսի 12-14-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվեց Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 6-րդ հավաքը: Այն կազմակերպվել և անցկացվել է համացանցում` mskh.am-ում, «Դպիր» էլեկտրոնային մանկավարժական ամսագրում, որի 40-րդ համարում տեղադրված վրացերեն, ռուսերեն, անգլերեն նյութերի միջոցով քննարկումներին կարող են մասնակցել արտերկրի մեր գործընկերները:

Հավաքի օրերին ներկայացվեց նաև կրթահամալիրի նոր INFO.MSKH լրատվական ծառայությունը, որը ակտիվ լուսաբանեց հավաքի աշխատանքները:

Հավաքի օրերին կրթահամալիր այցելեցին այստեղ կազմակերպվող մեդիահանրակրթությամբ հետաքրքրվող անհատներ, խմբեր` ՀՀ ԿԳՆ կրթության պետական տեսչությունից, Լեզվի պետական տեսչությունից, Լոռու,  Վանաձորի, Գեղարքունիքի, Ծաղկունքի, Արցախի դպրոցներից, «Անանիա Շիրակացի» ճեմարանից, ծնողներ, լրագրողներ: Հյուրերը ծանոթացան մեդիահանրակրթության կազմակերպմանը կրտսեր և միջին դպրոցներում, մասնակցեցին ծրագրով նախատեսված շնորհանդեսներին, քննարկումներին:

Քննարկումները կազմակերպվեցին կրթահամալիրի Մեդիակենտրոնում, որը Unicomp ֆիրմայի օգնությամբ արդեն անլար ինտերնետային տարածք է, և հավաքի օրերին ներկայացավ որպես համայնքի և քաղաքի սովորողների, ուսուցիչների,ընթերցողներիհամար եզակի մեդիաընթերցարան:

Ստեղծագործական հավաքի ամփոփումը մայիսի 14-ին էր: Մասնակիցները ներկայացրեցին իրենց դիտարկումները, տպավորությունները, ծանոթացան մեդիակենտրոնի ամառային  աշխատանքի ծրագրին: Մայիսի 20-ին մեդիակենտրոնում նախատեսվում է կրթահամալիրի ընդունելության, կրթահամալիրի դպրոցների ներկայացումը: