• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երաժշտության ստեղծումն ու հանկարծաստեղծումը

Հունվարի 19-ին` 19:00, «Հանդիպում կոմպոզիտորների հետ» շարքից հանդիպում Մարկուս Բոյթերի (Գերմանիա) հետ 
Երաժշտության ստեղծումն ու հանկարծաստեղծումը դաշտային ձայնագրության մեթոդով

Ծրագրում`

ԲՈՅԹԵՐ Մարկուս
- Ջերմոցում նստած` քարեր նետելիս (Sitting in the Glasshouse and Skimming Stones)
- Ռետորորիո (Rhetororio)
- Էտերնո պրեզենտե (Eterno presente)
- Իմպրովիզացիա (Improvisation)

Կոմպոզիտորը ներկայացնում է դաշտային ձայնագրության առանձնահատկությունները և մեթոդի ազդեցությունը հանրամատչելի ու էլեկտրոակուստիկ երաժշտության վրա. վերլուծություններն ու տեսականացումները գերմանական «Բրեյնթիքետ (Brainticket)» և «Այնշտրուրցենդը Նոյբաութեն (Einstrurzende Neubauten)» խմբերի երաժշտության օրինակով:

Մարկուս Բոյթերը «Արտ կոմունա» Արվեստագետների միջազգային կացարանի ներկայիս արվեստագետներից է: 

Կացարանը տեղակայված է Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցում:
 
Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիա
www.acsl.am