• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երկակի ստանդարտներ, գումարած խորհրդային գրաքննություն

Կանխավ ասեմ, նյութը կարող եք հանել:

Կարդացի Տիգրան Պարսիլյանի նամանկը, նվիրված կայքի հետ հարաբերվելու համաձայնագրին: Համաձայն եմ, բայց...

Ինձ մոտ տարակուսանք է առաջացնում համաձայնագրի երրորդ կետը, որում  անդրադարձ է կատարվում անձնական վիրավորանքի կամ հայհոյանքի հետ կապված: Նախ հայհոյանքին: Կարծում եմ, կայքից օգտվողները բավականին կիրթ անձիք են և թույլ չեն տա իրենց նման արտահայտություններ: Իսկ անձնական վիրավորանքի հետ կապված: Կներեք, բայց հռետորական խոսքը, որ օրվանից է համարվում անձնական վիրավորանք, կամ ով է որոշում դրա անձնական լինել-չլինելը, կամ ընդհանրապես վիրավորանք լինել-չլինելը: Մեկ մա՞րդ, երկու մա՞րդ, ասեմ. ի սկզբանե դա արդեն սուբյեկտիվ է: Իսկ ինչու եմ հրապարակավ անդրադառնում այս թեմային: Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին, իսկ այս տարվա լույս առաջին գիշերը, ես կայքում տեղադրեցի նյութ, որտեղ արտահայտում էի իմ կարծիքը, կապված Ամանորի ուռչացված ծեսի հետ/նյութ դեռ կա ֆեյսբուքյան իմ պատին, ցանկացողները կարող են կարդալ/: Նյութն հանվեց, այն պատճառաբանությամբ, որ դրանում կան անձնական վիրավորանքներ, կապված Սիմեոն Երևանցու անձի հետ և այլն: Հերթականությամբ հիմնավորում եմ իմ մտքերը, որից հետո թող ընթերցողը որոշի, դրանցում առկա է վիրավորանք, թե ոչ: <<Չգիտես ինչու, Սիմեոնը որոշեց իր մեծ քիթը խոթել նաև այս ոլորտ>>: Սիմեոնի մեծ քթի հետ կապված`  նկարներ կան պահպանված և առանց ակնոց դիտողն էլ կարող է նկատել, որ Սիմեոնն ունի անողոք քիթ: <<Քիթ խոթել>. արտահայտություն, որն օգտագործում են այն մարդկանց նկատմամբ, ովքեր անտեղի միջամտում են որևէ գործի: Այս պարագայում, Սիմեոնի միջամտությունն անտեղի էր: <<Դագաղի մեջ շուռ գալ>>. արտահայտություն, որն օգտագործում են հանգուցյալների նկատմամբ, եթե որոշակի բարքեր ու իրողություններ, նրանց ժամանակների համեմատ էապես փոխվել են: Իսկ Սիմեոնի ժամանակ, Նազրվան վարունգի մեկ կիլոգրամը, չէր կարող և չի եղել տասներկու հազար դրամ: <<Զայաֆկա դրած մազերով տանտիկիններ>>. տոնական օրերին, կանանց մեծամասնության մազերը լինում են կամ հարդարված կամ զայաֆկա դրված, վիրավորական բան տեսնում ե՞ք, անձամբ ես չեմ տեսնում: <<Խոզի բուդն աստվածացնող խոզանմաններ>>. նորից եմ կրկնում այս միտքը և պնդում, որ որոշ մարդիկ, նման են որոշ կենդանիների, եթե սրանում կա անձնական վիրավորանք, ապա խնդրում եմ կայքում արգելեք Եզոպոսի, Նիցշեի, Դիդրոյի, Լիդիսոնի  և այլ շատ հայտնի դեմքերի մտքերի արծարծումը, քանի որ նրանք բոլորն էլ ժամանակին բնութագրել են մարդկային տեսակի որոշ տիպեր այդ ձևով, և այդ մտքերը դարձել են թևավոր խոսքեր և կիրառվում են նույնիսկ դասագրքերում: <<Ռեստորանային մուղամչիների մեղեդիների տակ մտավոր օրգազմ ապրող աչոնիկներ>>: <<Ռեստորանային մուղամչի>>. հասկացություն, որն առկա է ժամանակակից ժողովրդական բանահյուսությունում: <<Մտավոր օրգազմ ապրել>>. գիտական հասկացություն, լինում է այն դեպքերում, երբ մարդու ինտելեկտուալ կամ գեղագիտական պահանջմունքները խորապես բավարարվում են:Ժամանակին կանայք այդպիսի զգացողություն էին ունենում Հուլիո Իգլեսիասի հնչյունների ներքո, և բնավ իմ մեղքը չի, որ ժամանակակից հայ աչոնիկը կարող է նույն զգացողությունն ունենալ <<իմ հիվանդ մերս>> երգի հնչյունների ներքո: Իմ խնդիրն է` բոլոր այն աչոնիկներին, որոնց հետ ես շփվում եմ, հեռու պահել նման երգերի ազդեցությունից: Հետևաբար, հասարակական քննարկման ներկայացնելով այդ խնդիրը, այն կատարում է նաև կրթական գործառույթ: Այս ամենից հետո թող ընթերցողն ինքը որոշի, կա արդյո՞ք իմ նյութում խիստ անձնավորված վիրավորանք, որի համար արժեր այն հեռացնել կայքից: Եվ ի հեճուկս այս ամենի, մինչ օրս, արդեն շուրջ տասնմեկ օր, կայքում դրված է մնում մի նյութ, որտեղ խիստ որոշակի, մարդկային մի խումբ, որոնց հետ Դուք շփվում եք գրեթե ամեն օր,  անվանվում են <<պնակալեզներ>>: Ներեցեք, բառն իմը չէ, կարող եք այդ նյութում կարդալ: Ահա թե ինչում եմ նյութի վերնագրում խոսում երկակի ստանդարտների մասին: Խնդրեմ քննարկեք:

Հարգանքներով` Վահրամ Թոքմաջյան