• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անհամբեր սպասելով նոր տարուն

Երկրից պահանջվում է 365 օր, որպեսզի անցնի անհավատալիորեն երկար ճանապարհ Արեգակի շուրջը և հասնի տիեզերական անսահման տարածության նույն կետին դեկտեմբերի 31-ի ուղիղ կեսգիշերին` ազդարարելով նոր տարվա գալուստը:

365 օրը նշանակում է, որ Երկիրը նաև իր առանցքի շուրջն է պտտվել 365 անգամ: Մոտ 4,5 միլիարդ տարի առաջ Լուսինը դարձավ Երկիր մոլորակի բնական արբանյակը, և դա էր Երկրի վրա կյանքի համար նպաստավոր պայմանների առաջացման սկիզբը: Այդ ժամանակվանից ի վեր Երկիրը երբեք չի հրաժարվել կատարել իր վրա դրված պարտականությունը` պտտվել իր առանցքի շուրջը և էլիպսաձև պտույտ կատարել Արեգակի շուրջը 30կմվրկ (108000 կմԺ) արագությամբ: Այս 4,5 միլիարդ տարիների ընթացքում նա երբեք չի արագացրել կամ դանդաղեցրել իր արագությունը, իսկ իր առանցքի նկատմամբ 23 աստիճան թեքությունն էլ Արեգակի շուրջը պտտվելու ժամանակ ապահովում է տարվա չորս եղանակները: Այո, Երկիրը երբեք չի փոխել իր շարժման պարամետրերը անկախ մարդու կործանարար գործունեությունից` (անհամար քանակի արկերով պաատերազմներ, միջուկային զենքի փորձարկումներ և այլ տեխնոծին աղետներ):

Երանի Երկրի վրայի մարդիկ լինեին այնքան բարի, աշխատասեր ու կյանքին հավատարիմ, որքան մեր Երկիր մոլորակը:

Շնորհավոր նոր տարի. շնորհավոր նոր տարի. շնորհավոր նոր տարի.