• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաօլիմպիադա ջան, ինչ լավ է, որ կաս

Ողջույն, նորտարիասեր իմ բարեկամներ, այս անգամ էլ ես եմ mskh-ի տոնական էջում:

Սկզբում, երևի բոլորի նման, ուրախացա, երբ սկսվեցին մեր արձակուդները: Թվաց` այն շատ քիչ է, բայց երբ անցավ մի քանի օր, հասկացա`շատ է ու քիչ չէ: Քանի օր է, ինչ տանը խառնաշփոթ է: Խոսքը մեր մեջ, այդքան էլ չեմ սիրում տնային գործեր անել, փոխարենը փորձում եմ ավելի կարևոր բան անել: Պարապ չմնալու համար` անպայման մի գործ  ձեռարկում եմ: Մի խոսքով, ուզում եմ ասել` «Ձմեռ» մեդիաօլիմպիադա ջան, որ դու չլինեիր, ինչ էի անելու: Ինչ լավ է, որ կաս ու իմ օրերը  լցնում ես: Շնորհակալ եմ: Պատասխանել եմ մեդիաօլիմպիադայի երկու առաջադրանքներին. հայոց լեզվի առաջադրանքին, որի շնորհիվ մի ամբողջ օր`առավոտից երեկո,  զբաղված էի: Դդում տարա, բերեցի, չաթալ ծառը զուգեցի, Ակլամարեին զարդարեցի, տատիկիս վառարան վառել տվեցի, նկարահանեցի, նկարածս կցմցեցի, այսինքն`մոնտաժեցի:

Մյուս առաջադրանքն էլ երեկ վերջացրի: Ֆեյսբուք էի մտել, մեկ էլ մտքովս անցավ, հլը մի հատ մտնեմ մեդիաօլիմպիադայի ենթակայքը: Մտա ու ինչ տեսնեմ` վրացերենի առաջադրանքը: Սկզբում մտածեցի, որ չեմ կարողանալու հասկանալ, բայց արի ու տես, ոչ միայն հասկացա, այլ նաև կարողացա պատասխանել: Շնորհակալ եմ, ընկեր Ռինա ջան, ամբողջ երեկո ուրախ-ուրախ թռվռում էի, որ հասկացել եմ: Էն էլ չգիտեմ, ճիշտ եմ գրել, թե չէ:

Այնպես որ, սիրելի «Ձմեռ» մեդիաօլիմպիադա, ուրախ եմ, որ արդեն պատասխանում եմ քո հարցերին ու կշարունակեմ պատասխանել: Սիրով ու մեծ ոգևորությամբ սպասում եմ նոր առաջադրանքների:

Հա, մեկ էլ Ձեր բոլորի Նոր տարին շնորհավոր, միշտ եղեք նպատակասլաց, ու բոլորը ձեզ կհարգեն ու կսիրեն: Չմոռանամ ասել`Սեբաստացի պապիկ ջան, քո գլխարկն էլ շնորհավոր, քեզ շատ է սազում:

Ձեր` Լիլիթ