• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծնողական ակումբի սեմինարը

Դեկտեմբերի 22-ին՝ երեկոյան ավագ դպրոցի ընթերցասրահում տեղի ունեցավ 10-րդ դասարանցիների ծնողների  ակումբի առաջին սեմինարը: Սեմինարի օրակարգում էին.

  • ակումբի ստեղծումը, դրա դերը սովորող-ուսուցիչ-ծնող փոխհամագործակցության ոլորտում.
  • սովորողների պայմանագրային պարտավորություններին առնչվող հարցեր.
  • ուսուսմնառություն առանց կրկնուսույցի
  • էլեկտրոնային մատյաններ, դրանց օգտագործումը, արդյունավետությունը.
  • կրթահամալիրի չափորոշիչները, գնահատման համակարգը:

Սեմինարի բանախոսներն էին Մարիետ Սիմոնյանը և Գևորգ Հակոբյանը: Ծնողներն ակտիվ էին, առաջ էին քաշում տարբեր հարցեր: Հատկապես նրանց հետաքրքրում էր գնահատման համակարգը: Եղան կարևոր առաջարկություններ:Ծնողները ողջունեցին նաև առանց կրկնուսույցի ուսումնառության առաջարկությունը՝ նշելով, որ դա բխում է և իրենց, և երեխաների շահերից: Ձեռք բերվեցին ուսումնական գործը առավել արդյունավետ դարձնելու կարևոր պայմանավորվածություններ: Սեմինարն ավարտվեց եկող տարի ավելի հաճախակի հանդիպելու, ակումբի գործունեությունը ակտիվացնելու պայմանավորվածությամբ: