• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թոփ իրադարձություններ` թոփ խաղի շուրջ

Թե ինչ էր կատարվում Երեւանում, Հայաստանի ազգային հավաքականի հաջող խաղերից առաջ եւ հետո, հիշում ենք բոլորս: Ֆուտբոլը միայն խաղի 90 րոպեն չէ` ու դրանով է այն հետաքրքիր:

500 000 000. այսքան պոտենցիալ հեռուստադիտող կարող էր հետեւել Ռեալ - Բարսելոնա խաղին: Ոչ բոլոր երկրներում էր հանդիպումը մեկնարկում հարմար ժամի: Օրինակ, Իսպանիայում հանդիպումը մեկնարկում էր 22:00 -ին, հետեւաբար Ամերիկայում` 13:00-ին, Ռուսաստանում եւ Հայաստանում` 01:00-ին: Բոլորից շատ տուժել է Ասիան, որտեղ հանդիպումը մեկնարկել էր 05:00-ին:

Սա այն հանդիպումն էր, որի շուրջ վիճաբանելիս տղան սպանել է 48 ամյա հորը: Իսկ Ռեալի հարձակող Քարին Բենզեմայի 27-րդ վայրկյանին խփած գոլը դարձավ Էլ կլասիկոյի պատմության ամենաարագ գոլը: Մինչ այդ, ողջ պատմության ընթացքում, ընդամենը 3 գնդակ է խփվել առաջին րոպեներին: Խաղից հետո Ռեալի մարզիչ Ժոզե Մորինյոն մոտեցել է Բարսելոնայի պահեստայինների նստարանին եւ սեղմել Գվարդիոլայի օգնականի ձեռքը: Հիշեցնենք, որ Մորինյոն Իսպանիայի սուպերգավաթից հետո մատը խոթել էր Վիլանովայի աչքը: Իսկ վերջերս նրա մոտ հայտնաբերվել էր թքագեղձի ուռուցք: «Ես նրան պարզապես քաջ առողջություն եմ մաղթել»,- ասել է Մորինյոն: Իսկ Բարսելոնայի դարպասապահ Վիկտոր Վալդեսը համեստորեն հայտարարել է. «Մենք նախկինի պես պատմություն ենք կերտում»:

Արամ Հովհաննիսյան

Գեղարվեստի ավագ դպրոց, 10.2 դասարան