• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաղթելն էսպես է լինում...

 

     Հիշո՞ւմ եք դեռ երեկ տեղադրած իմ հայտարարությունը այն մասին, որ այսօր կայանալու էր Գիտակների մի խաղ, որտեղ պայքարի մեջ էին լինելու աշակերտների և ուսուցիչների հաղթող թիմերը: Կարծում եմ` հետաքրքրված եք, թե այն ինչպես ավարտվեց: Լավ, մինչ ավարտի մասին խոսելը պատմեմ ընթացքի մասին: Ուղիղ 15:15 րոպե էր, երբ 6-րդ լսարանում արդեն նստած էին խաղի մասնակից 3 թիմերը: Հանդիսատեսի պակաս էլ չունեինք: Դե ինչ, մեզ ոչինչ չէր խանգարում խաղը սկսելու համար:
     Առաջին փուլի ընթացքում հնչեց 12 հարց, որի արդյունքում 12-րդ դասարանցիները առաջին տեղում էին, հասարակագետ ուսուցիչների թիմը մեկ միավորով զիջում էր 12-րդցիներին, իսկ 11-1 դասարանը մեկ միավորով` հասարակագետների թիմին: Երկար սպասեցնել չտվեցինք ու սկսեցինք ևս12 հարցից բաղկացած երկրորդ փուլը: Այ թե թեժ պայքար էր: Ո՞վ էր լինելու լավագույնը. սա էր բոլորին հուզող հարցը: Եվ իհրակե´, մենք նրանց անպատասխան չթողեցինք: Պայքարի արդյունքում երրորդ տեղը գրավեց 11-1 դասարանի թիմը, երկրորդ տեղում էր հասարակագետ ուսուցիչների թիմը և առաջին տեղում բնականաբար 12-րդ դասարանցիներն էին: Պատկերացնում ե՞ք նրանց ոգևորությունը: Նրանք հաղթել էին անպարտելի թվացող ուսուցիչներին: Իսկ վերջում Ռազմիկը հավելեց. «Էլ ի՞նչ աշակերտ, որ չգերազանցի իր ուսուցչին»: