• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրկնում եմ ասածներս` շնորհավոր աշխարհի ուժեղագույն թիմի երկրպագուներ

Երկար սպասված հանդիպում, աննկարագրելի մրցավեճ, լարված 90 րոպեներ… Լավ, շատ առաջ չանցնեմ: Խաղի առաջին րոպեին Բենզեմայի խփած գնդակը սառը ցնցուղի պես սթափեցրեց Բարսայի երկրպագուներին. այսպիսի սկիզբ քչերն էին ակնկալում: Շատերին թվում էր, թե անսպասելի հարվածից հետո Բարսելոնան այլևս ուշքի չի գա, և Ռեալը կտիրի խաղային առավելությանը, կխփի այնքան գնդակ, որքան կցանկանա, բայց դեպքերի զարգացումն այլ կերպ դասավորվեց: Ինչպես նշել էի նախորդ հոդվածումս, Բարսայի խիստ կարգապահությունն ու համախմբվածությունը թիմին երբեք չեն լքում: Եվ սա արտացոլվեց Ալեքսիսի գոլի մեջ, որում իր ներդրումն ունեցավ Մեսսին` կատարելով ճշգրիտ փոխանցում: Երկրորդ խաղակեսում առավել ակտիվ էր եռյակ միությունը, որի անդամներից մեկը` Խավին, անսպասելի բեկում մտցրեց խաղի մեջ` Կասիլյասի դարպասն ուղարկելով Բարսայի երկրորդ գնդակը: Ռեալի երկրպագուների շրջանում տիրում էր հիասթափություն, որն իր գոլով ավելի ամրապնդեց Սեսկ Ֆաբրեգասը: Այս պահից ոչ ոք չէր կասկածում Բարսայի հերթական հաղթանակին: Եղավ այն, ինչ պետք է լիներ` Ռեալի պարտություն, իսկ ավելի ճիշտ` Բարսայի համոզիչ հաղթանակ: Բոլորիս կարգախոսն էր` <<Կհաղթի ուժեղագույնը>>: Այդպես էլ եղավ:

Աիդա Գրիգորյան, 10-3 դաս.