• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կեցցե~ գրաքննությունը

Ձյունը ծածկում է ոտնահետքերը: Արահետները բացում են նոր քայլողները:
Իսկ գրաքննությունը մեր կայքում ձնառատ է դառնում և նոր մուսայի տեղին հավակնում:
Գրաքննությունը մեր երկու երես ունի`անձնական և անանձնական: Անանձնականը կոչվում է նաև գաղափարական, օր. Աշոտ Տիգրանյանը համոզված է, որ իր աշակերտ Աշոտ Բարեղամյանը իդեալականացնում է կրթահամալիրում մարդու իրավունքների իրականացման իրողությունը, թող համոզված էլ մնա, բայց հանրության անդորրը ինչու՞ խաթարել: Լուծումը պարզ է. սույն անհանգիստ սուբյեկտի մեկնաբանության երկու փորձերն էլ արգելափակել: Ուրեմն կեցցե~ գրաքննությունը, որը նոր սոցիալական ակտիվություն է ծնում, որովհետև ես այդ պուճուրիկ հրեշի միակ «զոհը» չեմ: