• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձմեռային փառատոն «Հայաստան 2011»

Ուրախ ենք տեղեկացնելու, որ այս տարի ևս` արդեն հինգերորդ անգամ, Կանաչաստան ՀԿ-ն Դիիմ Քոմյունիքեյշնզ ընկերության հետ համատեղ կազմակերպում է Ձմեռային Փառատոն Հայաստան 2011- ը, որն առիթ է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մեր երկրում ուրախ ու հիշարժան անցկացնելու համար:

Հատուկ մեր քաղաքացիների համար Ձմեռային Փառատոնն էլ ավելի ընդգրկուն է դարձրել միջոցառումների ցանկը. արդեն ավանդույթ դարձած ձմեռային շքերթը, երաժշտական օրերը, բնապահպանական տոնածառերի մրցույթ-ցուցադրությունը, բացօթյա զվարճալի խաղերը, լուսանկարների մրցույթները և այլ հետքրքրական միջոցառումներն այս տարի նունպես կհաղորդեն բարձր  տրամադրություն` մայրաքաղաքում ստեղծելով տոնական մթնոլորտ:

Միջոցառումները տեղի կունենան սույն թվականի դեկտեմբերի 24-27-ը:

Միասին գունավորենք ձմեռը :

Ավելի մանրամասն տես պաշտոնական կայքում`  http://www.winterfestarmenia.com/:
Ակնկալում ենք բոլորիդ մասնակցությունը:
Շուտով կտեղեկացնենք ավելի մանրամասն: