• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Մենք այս այցելությունը ծրագրել էինք մեկ ամիս առաջ:

Վիկտոր Վազարելին իմ սիրելի նկարիչն է, իսկ նրա ոճն ինձ համար` խիստ հոգեհարազատ: Ուսանող տարիներին բազմիցս փորձել եմ ընդօրինակել և ստեղծագործել` օգտագործելով օպտիկական հեռանկարի խաբկանքները:

Իմ փորձը փոխանցել եմ նաև սովորողներին. մինչև արվեստի կենտրոն գնալը նրանք լավատեղյակ էին Վազարելիի աշխատանքներին:

Ցուցադրությունը խիստ տպավորիչ էր. մենք մի պահ կտրվել էինք իրականությունից: Սովորողները կատակում էին, ասելով . «Միթե՞ սա է դրախտը…»

«Օպտիկական հեռանկարներ»   ցուցահանդեսին զուգահեռ կենտրոնի «Ստեղծագործական սրահում»,  ուր ներկայացված էր նկարչի աշխատանքներից  17-ը,  հնչում էր Բախի պարտիտուրան ՝ ջութակով:

 Սովորողներին  հնարավորություն էր ընձեռնված տեղում ստեղծագործելու:

Այդ ամենը այնքան ներդաշնակ  էր, ինչպես Աստղիկը, ջութակն ու վրձինը:

Օրն իմն էր և Միջին դպրոցի ընտրությամբ խմբի սովորողներինը: