• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դասընթացների նախնական պայմանավորվածություն

 

Դեկտեմբերի 5-9-ը Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքում կմեկնարկի օնլայն քարտեզագրության վերաբերյալ դասընթացը: Նոյեմբերի 29 –ին PH international-ի գրասենյակում տեղի ունեցավ նախնական պայմանավորվածության փոքրիկ հավաք, որտեղ ներկա էինք նաև մենք: Մոտավորապես մեկ ժամ զրուցեցինք, որի ընթացքում ծանոթացանք միմյանց հետ, հասկացանք, թե ով ինչքանով է տիրապետում համակարգչին, անգլերենին, ինչքանով է տեղեկացված քարտեզագրությունից, քննարկեցինք նաև մի շարք այլ  հարցեր: